Uncategorized

Դասարանական Աշխատանք

  •  Կարդացե՛ք, վերլուծե՛ք,  կազմե՛ք  հարցեր Ավ. Իսահակյանի «Մեծ ճշմարտությունը» առակի վերաբերյալ կամ կարող եք ընտրել ձեր ցանկությամբ որևէ առակ, պատմվածք, բանաստեղծություն, կազմե՛ք նաև այնպիսի հարցեր, որոնք լեզվական աշխատանք են պահանջում կատարել:
  • Կատարե՛ք ձեր կազմած առաջադրանքները:
  • Ընդգծված հատվածները կետադրե՛ք:

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ոու բանվոր է վարձում ձեռնարկի համար: Ինքը՝ առավոտ վաղ՝ աշխատակիցներից առաջ, կանգնում է ոտքի հսկելու համար աշխատանքը և երեկոյան՝ բանթողից հետո միայն, գնում է հանգստանալու:

Վարպետ ու բանավոր, յուրաքանչյուրն իր մասով բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանում է շենքը: Բայց հարուստ մարդուն թվում է թե գործը շատ թույլ է առաջ գնում շենքը ատդանդաղ է բարձրանում: Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորոական օրերից շատ կարճ -հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հանգստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևը շտապ մայրամուտ է գլորվում:

Սարսափելի է. գրեթե դեռ գործ չտեսած, հասնում է օրավարձի դառն վայրկյանը: Ի՞նչ է նշանակում այս: Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած: Չէ՞ որ եկեղեցին, կարծես, դիտմամաբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանուխ: Բայց արևը-արևն անկաշառ է, անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից-արևմուտք: Եվ սրտնեղում է հարուս մարդը խիստ հրամաններ է արակում որ եռանդուն աշխատեն չդանդաղեն չծուլանան: Բարկանում է, զայրանում աջ ու ձախ բանվորի վրա, սպառնում օրավարձից կտրել, հանել գործից:

Անշեղ կատարվում է հարամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ է առաջանում շենքըդանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում- նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքնչյուրի օրավարձը՝ համարելով իր եռնարկն անիմաստ գործ ծախսած փողը՝ ջուրն ընկած:

Եղավ որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը ուր ապրում էր մեծահարուստ մարդը: Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտեց քաղաքացիներին մինչև վերջին  թելը, ավերեց և հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան՝ հազիվ ազատված սրից ու հրից: Հին հարուստը՝ հիմա կողոպտված ու աղքատ, գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք: Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ ենքի վրա բանելու:

Աևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելուն հետ բանթող, գնում էր հանգստանալու: Բայց ինչքա՜ն-ինչքա՜ն երկար էր օրը-ծա՛նր, ծա՛նր դժվարին: Քարացել է ժամանակը և չի շարժվում: Այդ ե՞րբ էր, որ լույսը ծագեց. շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևը իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա: Ինչքա՜ն, ինչքա՜ն հոգնած է, աղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքը ի՞նչ շուտ է աճում, աճում է ժամեժամ: Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա:Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը  այսպես կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը: Բայց արևը-արդեն անկաշառ է, անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում. ե՞րբ պիտի կտրի- անցնի նա այդ անվերջանալի ուղին՝ արևելից արևմուտք: Եվ երբ մի օր ուժասպառ ու հոգնած ընկավ գետնին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտ գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,- այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, և աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը: Այն ժամանակ  միայն հասկացավ և զգաց արյան բոլոր կաթիլներով՝ կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s